Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության«911» ծառայությունը հուլիսի 24-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Օpel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Զ., ծնված 1968 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոճանապարհի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



