Ռուսաստանում հաշմանդամություն ունեցող տղամարդուն լքել են կղզում, որտեղ նա մնացել է 5 օր առանց ջրի և սննդի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի մարզի մեջ մտնող Կոռովյեվո կղզում հայտնաբերվել է հաշմանդամություն ունեցող տղամարդ, ում այնտեղ լքել է իր ընկերը, տղամարդն այստեղ մնացել է 5 օր՝ չունենալով սնունդ և ջուր։
Ինչպես փոխանցում է life.ru-ն, կղզում օրեր շարունակ միայնակ մնացած Նովոսիբիրսկի բնակչին այստեղ տեսել է կղզի ժամանած ձկնորսներից մեկը։ Այնուհհետև օգնության են շտապել փրկարարները։ Պարզվել է, որ հաշմանդամություն ունեցող տղամարդն այդ օրերի ընթացքում մնացել է վրանում՝ չունենալով ո՛չ ջուր, ո՛չ ուտելիք։
Փրկարարները նրան լաստանավով տեղափոխել են ափ, որտեղ տուժածին արդեն սպասում էր շտապօգնության մեքենան։ Նրա ներկայիս առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



