Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինձ զեկուցել են, որ մարտի 1-ին բանակը չի բախվել ցուցարարների հետ. Ռոբերտ Քոչարյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինձ զեկուցել են, որ մարտի 1-ին բանակը չի բախվել ցուցարարների հետ: Այս մասին «Երկիր Մեդիա»-ի եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ես տեղեկություն չունեմ, որ բանակը օգտագործվել է ցուցարարների դեմ: Մենք ունենք երկու զոհ ներքին զորքերից, 8 քաղաքացիական մարդ՝ ոստիկանության ու ցուցարարների բախման արդյունքում, բայց 1 վիրավոր անգամ զինվորներից չկա: Ինձ և՛ նախարարը, և՛ անվտանգության պետը հաջորդ օրը զեկուցել են, որ բանակը չի բախվել ցուցարարների հետ: Ինձ համար անսպասելի էր, զարմանալի, թե ինչու է 10 հոգի զոհվել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նրա՝ բանակը զենք չի օգտագործել: Երկրորդ նախագահն ասաց, որ խորհրդարանական հանձնաժողովն ասում էր, թե ավելի շուտ ինքը պետք է մտցներ արտակարգ դրություն:

«Ես արտակարգ դրություն մտցրել եմ այն ժամանակ, երբ արդեն առաջին մարդը զոհվեց՝ ներքին զորքերի կապիտանը:

Համլետ էր անունը: Երբ ճեղքվեց ոստիկանական զորքերի շարքը, խառնվեցին ցուցարարները զորքերի հետ, այդ ժամանակ ես միայն ստորագրեցի: Եթե շուտ ստորագրեի՝ կմեղադրեին, որ պատճառ չկար արտակարգ դրություն մտցնելու»,- ասաց Քոչարյանը:

Երկրորդ նախագահը նշեց, որ արտակարգ դրություն մտցնելուց առաջ ինքը պետք է խորհրդակցեր ԱԺ նախագահի ու վարչապետի հետ, ինչը արել է. «Ես դրա մասին ասել եմ Վարդան Օսկանյանին (արտաքին գործերի նախկին նախարար,- Tert.am), ասել եմ, որ մեր արտաքին գործընկերներին տեղյակ պահի, որ եթե վիճակը վատանա, արտակարգ դրություն մտցնելը հնարավոր է: Խորհրդարանը կարող էր բեկանել, բայց չի եղել մեկը, որ զանգեր, ասեր՝ չարժի, պետք չէ... Բոլորի համար պարզ էր, որ այս վիճակն այլ կերպ հնարավոր չէ զսպել, և եթե դա չլիներ՝ զոհերի քանակը կարող էր կրկնակի, եռակի ավել լինել»:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ բանակի վերնախավը, մարտական լուրջ ճանապարհ անցած զինվորականները մեղադրվում են մի հանցանքի մեջ, որը չեն կատարել, և արդյունքում պախարակվում է բանակը:

«Սա կոռուպցիոն գործ չէ, սա Մանվել Գրիգորյանի «սգուշչոնկա–տուշոնկան» չէ, սա ուրիշ բան է: Սրանով փորձում են պատմությունը վերափոխել, ամբողջը շուռ տալ: Այս իշխանությունը ճանապարհներ փակելով եկել է իշխանության և իրավական դաշտում խոսելով օրինականությունից՝ ծայրահեղ ապօրինի որոշում է կայացրել: Ասելու են՝ մենք կապ չունենք ՀՔԾ–ի հետ: ՀՔԾ ղեկավարին փոխելուց հետո նման դրվագներ առաջացան, դա ի՞նչ է նշանակում: Մինչ այդ նույն մարմինը քննություն է իրականացրել, լրիվ այլ… Թող բռնեն նրան, ով թույլ չի տվել: Ես ապրիլի 9-ից իշխանության չեմ եղել, և իմ հարաբերությունները իշխանությունների հետ հետագայում լարված են եղել, ես քննադատել եմ նրանց մի շարք հարցերում, հայտնել եմ իմ անհամաձայնությունը, ես պրոցեսի վրա ազդելու հնարավորություն չեմ ունեցել»,- մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը:

 

 

 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել