Դուբայի ոստիկանությունը հայտնաբերել է 20 մլն դոլար արժողությամբ հազվագյուտ ալմաստը, որն ուղարկվել էր Շրի Լանկա կոշիկի տուփի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴուբայի ոստիկանությունը հայտնաբերել է հազվադյուտ կապույտ ալմաստ, որը գողացվել ու ուղարկվել էր Շրի Լանկա կոշիկի տուփի մեջ, այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Նշվում է, որ հազվագյուտ ալմաստի արժեքը կազմել է 20 մլն ԱՄՆ դոլար։ Թանկարժեք քարը գողացել է ընկերության պահակը, որի պահոցներում գտնվել է ալմաստը։
Իրավապահները հանցագործին հայտնաբերելու համար իրականացրել են շուրջ 100 հարցաքննություն ու դիտել անվտանգության տեսախցիկների ավելի քան 1000 ժամվա ձայնագրություններ։
Ի վերջո պարզվել է, որ պահակը թաքցրել է ալմաստն ու փոխանցել այն իր ազգականին, որն էլ դուրս է բերել քարը երկրից հատուկ հանցախմբի օգնությամբ։
Կասկածյալը ձերբակալվել է, գործի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



