Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրվա աստղագուշակը

ԼԱՅՖ

Խոյ

Օրվա առաջին կեսին հնարավոր են մանր անախորժություններ և դժվարություններ, սակայն ընթացքում ամեն բան կհարթվի, դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր են անսպասելի այցելություններ, ուրախ կլինեք հյուրընկալել բոլոր նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք: Երեկոյան հնարավոր են ռոմանտիկ բնույթի անակնկալներ: Կիարականանան այն նպատակները , որոնք արդեն անիրագործելի էիք համարում: Սիրահարված Խոյերը լավ ժամանակ կանցկացնեն սիրելիների ընկերակցությամբ: Հրաշալի օր է ընտանեկան, նաև ընկերական հարաբերություններն ամրապնդելու համար:

Ցուլ

Օրվա առաջին կեսը կդասավորվի հանգիստ և հաճելի: Հարմար ժամանակահատված է տրամադրություն բարձրացնող, հետաքրքիր գործերի և հանդիպումների համար: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային մարզումները, ֆիզիկական աշխատանքը և զբոսանքներն այսօր չեն ձանձրացնի: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կդասավորվի: Թեև հաջողության հասնելու նոր հնարավորություններ կստեղծվեն, սակայն գործելու համար՝ բավարար ինքնավստահություն և վճռականություն չեք ունենա: Կթերագնահատեք սեփական հնարավորությունները, ինքնաքննադատությամբ կզբաղվեք, կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Նման պահերին մտերիմների աջակցությունը ճիշտ տեղին կլինի:

Երկվորյակ

Կարող եք կարևոր և մեծամասշտաբ գործեր ձեռնարկել, սակայն պատրաստ եղեք, որ դրանց իրականացման ճանապարհին մի շարք դժվարություններ կծագեն: Օրվա անհաջողություններից չեք հուսահատվի և շատ շուտով ցանկալի արդյունքների կհասնեք: Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ հանդիպումներ այն մարդկանց հետ, ում ընկերակցությունից կնախընտրեիք խուսափել: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Ինքնազգացողությունը փոքչ-ինչ կվատանա: Անգամ չնչին ծանրաբեռնվածության դեպքում՝ հոգնածություն կզգաք:

Խեցգետին

Օրվա առաջին կեսին հնարավոր են որոշ դժվարություններ, որոնք կհաջողվի հաղթահարել մտերիմների աջակցության շնորհիվ: Հաջողության կհասնեք այն գործում, որին մեծ նշանակություն եք տալիս: Լուրջ հաղթանակ տանելու հավանականությունը մեծ է: Հրաշալի օր է մտերիմ մարդկանց հետ շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր բարձր տրամադրություն կունենան, հաջող գնումներ կկատարեն:

Առյուծ

Բարդ օր է սպասվում: Թեև դժվարություններին պատրաստ եք, սակայն հնարավոր են նաև տհաճ անակնկալներ, որոնց պատճառով անելանելի իրավիճակում կհայտնվեք: Որոշ գումարային կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կարող են խորը հիասթափություն ապրել: Այսօր չափազանց անհամբեր եք և դյուրագրգիռ, հաճախ չեք կարողանա վերահսկել ինքներդ ձեզ, ինչը մտերիմների հետ վեճերի կհանգեցնի: Հիշաչար չեք և արագ մոռացության եք տալիս տհաճ խոսակցությունները, մինչդեռ, նույնը չի կարելի ասել ձեզ շրջապատող մարդկանց մասին:

Կույս

Օրվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի առաջարկներ, հանդիպումներ մարդկանց հետ, ում վերջերս շատ եք կարոտել: Մտերիմների հետ շփումներում միանգամայն անկեղծ եք, ինչը բարձր կգնահատվի: Հարմար օր է նոր ծանոթությունների, սիրային հանդիպումների համար, կարող եք նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնել, ամեն դեպքում՝ իրադարձությունների զարգացումը կգոհացնի: Օրվա երկրորդ կեսին առավել գործնական կտրամադրվեք: Կզբաղվեք կենտրոնացում պահանջող մի շարք կարևոր գործերով: Կարող եք լուծել որոշ ֆինանսական հարցեր, խոշոր գնումներ կատարել:

Կշեռք

Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անախորժություններ, որոնք, բարեբախտաբար, լուրջ հետևանքներ չեն ունենա: Փորձեք հանգստություն պահպանել: Հույզերին տուրք մի տվեք,սադրանքների մի ենթարկվեք: Միայն այդ դեպքում սխալներ թույլ չեք տա և կկարողանաք խուսափել ֆինանսական կորուստներից: Ուղևորություններ ծրագրեք միայն օրվա առաջին կեսին: Երեկոն հարմար է առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաների, մերսումների համար: Փորձեք լիցքաթափվել, կարող եք զբաղվել յոգայով:

Կարիճ

Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Շատ բան կհասցնեք, անգամ եթե ստիպված լինեք զբաղվել ձեզ համար բոլորովին անծանոթ գործերով: Այսօր նորն արագ եք ընկալում և բոլորին զարմացնում ձեր հաջողություններով: Երեկոյան փորձեք սահմանափակել կանանց հետ շփումները: Վերջիններիս հետ լեզու գտնել չի ստացվի, իսկ դատարկ խոսակցությունները ոչ մի արդյունք չեն տա: Եղանակային փոփոխությունների հանդեպ գերզգայուն եք, իսկ սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններով տառապող Կարիճների ինքնազգացողությունը զգալիորեն կվատանա:

Աղեղնավոր

Լարված օր է սպասվում, սակայն հաճելի իրադարձություններ այնուամենայնիվ կլինեն: Դրական եք տրամադրված: Անգամ, եթե ստիպված եք հրաժարվել որոշ ծրագրերից և սեփական շահերից, միևնույն է՝ չեք ընկճվի,նամանավանդ, որ դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում: Մտերիմների հետ վեճերից խուսափել չի ստացվի: Կփորձեք հնարավորինս նրբանկատ և զուսպ լինել, սակայն հարաբերությունները հարթել չի հաջողվի: Ձեր որոշ մեկնաբանություններ ոմանց համար կարող են վիրավորական լինել:

Այծեղջյուր

Բարեհաջող օր է սպասվում: Որքան էլ համարձակ լինեն ձեր ծրագրերը, միևնույն է այսօր կհաջողվի դրանք իրագործել: Այդ հարցում կաջակցեն ոչ միայն աստղերը, այլ նաև մտերիմները, ովքեր ցանկացած իրավիճակում ձեր կողքին են: Կենսական ներուժը բարձր է, լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա: Այսօր հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, լեզու կգտնեք բոլոր նրանց հետ, ում հանդեպ համակրանք չեք տածում: Շատերը ձեր խորհրդի կարիքը կզգան, և դա պատահական չէ, քանզի ամենաբարդ իրավիճակներում էլ կարողանում եք հանգստություն պահպանել և ճիշտ եզրակացության հանգել:

Ջրհոս

Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Բոլոր հարցերում զգուշավոր և շրջահայաց եղեք: Տարեց մարդկանց հետ շփումներն օգտակար կլինեն: Նրանց փորձն ու խորհուրդները ձեզ միանշանակ պետք կգան, իսկ անցյալի պատմությունները՝ կօգնեն փոխել ներկա իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքը: Կարող եք նախապես ծրագրած ուղևորությունների մեկնել, իսկ անսպասելի առաջարկներից ցանկալի է հրաժարվել: Տանն անցկացրած ժամանակը թույլ կտա վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Երեկոյան կարող եք նոր ծրագրեր կազմել: Գաղափարներ կծնվեն, որոնք շատ շուտով կիրագործեք:

Ձկներ

Շատ հաճելի օր է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա:Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Համոզված եղեք, բոլոր գործերում աստղերը ձեր կողմից են: Նշանի շատ ներկայացուցիչներ անհանգստացնող խնդիրներին վերջնական լուծումներ տալու հնարավորություն կունենան, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանը: Կարևոր է` չթուլանալ և նպատակասլացություն դրսևորել: Երեկոյան հնարավոր են դժվարություններ, որոնց հաղթահարման համար կենտրոնացում կպահանջվի:

Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան