Առաջիկայում օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի:
Երևան քաղաքում` հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +39…+41 աստիճան:
Նախարարությունը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



