Վահե Առաքելյանին հանձնվել է 33 հազար դոլար փոխառություն. պարզաբանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթն իր այսօրվա համարում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության պետ Վահե Առաքելյանի հայտարարագիրը:
«Գանձարանիպետի 33 հազար դոլարի փոխառությունները» հրապարակման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել, որում ասված է.
«Հրապարկման մեջ առկա է վրիպակ, որն ամբողջությամբ փոխել է հայտարարագրի իրական բովանդակությունը. մասնավորապես՝ հայտարարագրում նշված է, որ «Բիբլոս» բանկի կողմից Վահե Առաքելյանին է հանձնվել 33 հազար դոլար փոխառություն, իսկ թերթում գրված նյութի մեջ վ-ն բացակայում է և տպավորություն է ստեղծվում, որ Վահե Առաքելյանն է հանձնել 33 հազար դոլար փոխառություն»:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



