Երևան, 20.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվելու դեպքում դատարան չեն գնա. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվելու դեպքում այլևս կարիք չի լինի գործը քննել դատարանում: ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է մի նախագիծ, որի ընդունման դեպքում ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության ժամանակ կբացառվեն դատական կարգով ամուսնալուծության դեպքերը, եթե ամուսնալուծությունից բացի չեն ներկայացվել այլ պահանջներ: Արդյունքում էականորեն կնվազի դատարանների ծանրաբեռնվածության մակարդակը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16–րդ հոդվածի 1–ին մասի գ) կետի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով: Մի շարք երկրների ամուսնաընտանեկան իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ ամուսնությունն առավելապես լուծվում է դատական կարգով` ամուսիններից մեկի` ամուսնալուծվելու վերաբերյալ համաձայնության բացակայության պարագայում: Ինչ վերաբերում է փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծությանը, ապա այդ դեպքերում նախատեսվում են արտադատական որոշակի ընթացակարգերի միջոցով վեճերի լուծման ընթացակարգեր, օրինակ` ՔԿԱԳ մարմիններ, նոտար: Ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում արտադատական կարգով ամուսնալուծության իրականացման սահմանափակումներ նախատեսվում են միայն երեխաների շահերի պաշտպանության և օրենսդրորեն կանխորոշված որոշակի շահերի հաշվառման նկատառումներից ելնելով (ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգը, այդ միջոցների չափերը կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը):

Այս ամենի և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման նկատառումներից ելնելով՝ նախագծով առաջարկվում է բացառել ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատական կարգով ամուսնալուծությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օրենքով կանխորոշված շահերի հաշվառման և պաշտպանության անհրաժեշտություն, այսինքն՝ ամուսնալուծության հետ միաժամանակ ներկայացվել են նաև Ընտանեկան օրենսգրքի 17–րդ հոդվածով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ:

Այնպես որ, ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նախատեսվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծությունը գրանցելու կարգ, եթե ամուսնալուծության պահանջի հետ միաժամանակ դատարան չեն ներկայացվում այլ պահանջներ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը. Սուրեն ՍուրենյանցՓաշինյանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների «վերադարձի» համար Նիկոլ Փաշինյանի ուզած ՍԴ դատավորը արդարացեց Ռոբերտ Քոչարյանին. ՄարուքյանՀայտնի են 2026-ի միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը 2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երրորդ՝ եզրափակիչ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Գագիկ Ծառուկյանն այցելել է Ագարակ. ուղիղՅունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում Գագիկ Ծառուկյանն այցելել է Մեղրի. ուղիղ Տոնական օր կավելանա. մանրամասներ Ուկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ Պոդոլյակ Կզած գործակալի "խաղաղությունը" միֆ է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացու՞ է նշանակել«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ հավատա՛նք մեր ուժին, միասի՛ն կերտենք մեր հաղթանակըՓոքրիկ խմբակի ներկայացուցիչները վերջնականապես գիտակցելով իրենց մոտալուտ պարտության մասին, կրկին կեղծ տեղեկություն են տարածել. Դավիթ ՂազարյանԱպագան քո ձեռքերում է․ քվեարկի՛ր հանուն փոփոխությանՎթար՝ Արարատում, «Opel»-ը հայտնվել է գետում, 4 վիրավnր կաԱՄՆ-ը պարտադրում է միայն իր ատոմային ռեկատորը կառուցել Երեկ Սպիտակում տարեց մարդը խոսում էր իր ցավի մասին, բերանը փակում, տանում են. Էդմոն Մարուքյան Կանանց քաշքշելն ու կեղծ լուրեր տարածելը վախկոտ Փաշինյանի մեթոդներն են. Ուժեղ ՀայաստանՉինաստանը տիեզերական արևային էներգետիկայի ոլորտում բեկումնային հաջողություն է գրանցել Գվարդիոլան արձագանքել է «Արսենալ»-ի չեմպիոնությանը ՈւՂԻՂ.Էդմոն Մարուքյանի և Կարպիս Փաշոյանի փոդքասթը՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտԱյս տղաները կռվել են հայրենիքի համար, վիրավորվել, վերադարձել, բայց չեն կոտրվել. Գագիկ ԾառուկյանՀոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ Հայաստանում վարչապետ չեն լինելու. Նարեկ ԿարապետյանՁմերուկի թունավորումից ընտանիքի 4 անդամները մահացել ենԱյսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել. Մարիաննա ՂահրամանյանԱսել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է. ԿամենդատյանՏղամարդը սպանել է իր 35-ամյա կնոջըԽոստումներից 8 տարի է անցել. մեզ իրական փոփոխություն է պետք. Ուժեղ ՀայաստանՀայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա․ Վահե Հովհաննիսյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ակադեմիական քաղաքի ծրագիրը պետք է չեղարկվիՆարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյան 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԹույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան․ Արտակ ԶաքարյանՓողոցում կանանց քաշքշող Փաշինյանը հասկացել է, որ իր իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է. Նարեկ Կարապետյան Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալու հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալու ժամանակակից պետություն. Գագիկ ԾառուկյանՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամ Հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ինԽոստումների ու իրականության միջև՝ Հայաստանի սոցիալական ճգնաժամը Ագարակավան բնակավայրում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Սատկացնելու եմ»-ը հատում է հանցագործության սահմանագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրախախտումների ահազանգերը՝ քարոզարշավի առաջին փուլում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Շղթայական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են «BMW»-ն, 3 «Mercedes»-ները և «GAZ 3110»-ը․ կա վիրավորԵս պայմանագրիս ժամկետը երկարաձգել եմ դեռ նախորդ մրցաշրջանում, պարզապես այդ մասին չէր բարձրաձայնվել. Սպերցյան Լիտվայի ԱԳ նախարարը ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը 10 օր անհետացած կնոջ դին հայտնաբերվել է բազմոցի մեջ Մայիսի 20-ին, 21-ին, 22-ին, 25-ին, 26-ին և 27-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Էդմոն Մարուքյանի հայտարարությունը