Մոտ ինը հազար դոլարի փոխառություն. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Բարսեղյանը հայտարարագրել է մեկ բնակարան և 8 հազար 700 ամերիկյան դոլար փոխառություններ: Դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 646 հազար դրամ, որից 1 միլիոն 486 հազար դրամը աշխատավարձ է, իսկ 1 միլիոն 160 հազար դրամը՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ:
Ի դեպ, նա իր այս պաշտոնում վերանշանակվել էր մայիսի 30–ին: Իսկ մինչ այդ՝ մայիսի 8–ին, ներկայացրել էր պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիրը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



