Ճապոնիայի բնակիչները զգուշացվել են էվակուացիայի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի հարավարևելյան հատվածի բնակիչները զգուշացվել են էվակուացիայի մասին՝ կապված «Ջոնդարի» անվամբ հզոր թայֆունի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոսոտի»-ին, էվակուացիայի վերաբերյալ զգուշացումը վերաբերում է մի շարք շրջաններին՝ Կիոտո, Տոկուսիմա, Օկայամա, Կագավա, Օսակա և այլն:
Թայֆունը Խաղաղ օվկիանոսից շարժվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ, և հուլիսի 28-ի առավոտյան մոտեցել է Ճապոնիայի Տիբա շրջանին: Թայֆունի պատճառով Ճապոնիայի ներքին 415 ավիաթռիչք չեղարկվել է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



