Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է մարսելաբնակ լեռնագնաց Արա Խաչատուրյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է մարսելաբնակ հայազգի լեռնագնաց, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ Արա Խաչատուրյանին:
Այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արա Խաչատուրյանը պատմել է իր խաղաղության վազքի մասին, որը մեկնարկել էր այս տարվա ապրիլի 7-ին Մարսելից և ավարտվել հուլիսի 21-ին՝ Երևանում: Մարաթոնի ընթացքում Արա Խաչատուրյանն անցել է 11 երկիր, 500 քաղաք՝ հաղթահարելով շուրջ 5000 կմ տարածություն: Նա կարևորել է երիտասարդների շրջանում կրթության և խաղաղության գնահատման խնդիրը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արա Խաչատուրյանի նախաձեռնությունը կամքի և համառության լավագույն օրինակ է՝ հաջողություններ մաղթելով նրան իր հետագա գործունեության մեջ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



