Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Մարկոս Պիզելին շարունակում է ելույթները ղազական «Ակտոբե»-ի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ղազախաստանի առաջնության 20-րդ տուրում «Ակտոբե»-ն հյուրընկալվեց «Ակժայիկ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Այս տուրից հետո «Ակտոբե»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



