Չեմպիոնների միջազգային գավաթ. «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» հաղթանակները (տեսանյութ)
ՍՊՈՐՏԱՄՆ-ում շարունակվող Չեմպիոնների միջազգային գավաթում այս գիշեր անցկացվեցին եւս 3 խաղեր:
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետխաղյա 11 մետրանոնցներով հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմին»: Ամերիկյան Փասադենայում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով:
«Մանչեսթեր Սիթին» Մայամիում 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել Մյունխենի «Բավարիայի» նկատմամաբ, իսկ «Լիվերպուլը» Միչիգանում շանս չի տվել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 4:1:
Չեմպիոնների միջազգային գավաթ
«Բարսելոնա» (Իսպանիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2:2 (11 մետրանոցներով՝ 5:3)
Մունիր Էլ Հադադի, 15: Արտուր, 29 – Սոն Հյոն Մին, 73, Ժորժ Կեւին Նկուդու, 75
«Բավարիա» (Գերմանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:3
Մերիտան Շաբանի, 15, Արյեն Ռոբեն, 24 – Բերնարդո Սիլվա, 45+1, 70, Ադրիան Բերնաբե, 51
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 4:1
Անդրեաս Պերեյրա, 31 – Սադիո Մանել, 28 (11մ), Դանիել Սթարիջ, 68, Շեյի Օջո, 74 (11մ), Ջերդան Շաքիրի, 82