Լոնդոնն «զգուշանում Է» կործանված A321 ինքնաթիռում ռումբից եւ ուժեղացնում Է անվտանգությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի կառավարությունը հանդես Է եկել հայտարարությամբ, ըստ որի, «տարբեր աղբյուրների» տվյալներով՝ «մեծ հավանականությամբ» ռուսական A321 ինքնաթիռի աղետի պատճառ կարող Էր դառնալ պայթուցիկ սարքը: Ըստ որում Բրիտանիայի իշխանությունները հայտարարության մեջ իրենց աղբուրները չեն բացահայտել:
«Քանի դեռ հետաքննությունը շարունակվում Է, մենք չենք կարող լիակատար վստահությամբ ասել, թե որն Է ռուսաստանյան ինքնաթիռի աղետի պատճառը: Բայց նոր տվյալների հայտնվելու համեմատ մենք մտավախություն ունենք, որ միանգամայն աղետի պատճառ կարող Էր դառնալ պայթուցիկ սարքը»,- ասված Է վարչապետի դիվանատան՝ նոյեմբերի 4-ին տարածված հաղորդագրության մեջ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել Է այժմ Շարմ Էշ Շեյխում գտնվող քաղաքացիների անվտանգության ապահովման շտապ միջոցներ ձեռնարկելու մասին: Շարմ Էշ Շեյխից Մեծ Բրիտանիա բոլոր երեկոյան չվերթերը կանգնեցվել են, որպեսզի բրիտանացի ավիափորձագետների խումբը հնարավորություն ստանա վերլուծելու օդանավակայանում անվտանգության ապահովման միջոցները եւ պարզելու, թե հարկավոր են արդյոք լրացուցիչ գործողություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



