Ականատեսները նկարահանել են զբոսաշրջիկների վրա շնաձկան հարձակման անհաջող փորձը
ԼԱՅՖՉինաստանում Հայնան կղզու Դադունհայ հանգստավայրում ահռելի շնաձուկը մոտեցել ծանծաղուտին եւ փորձել հարձակվել լողափում հանգստացողների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կադրերում երեւում է, որ մոտ 2 մետր երկարության շնաձուկը ջրում դես ու դեն է նետվում՝ փորձելով կծել իրեն շրջապատած թեկուզ մեկ մարդու:
Ընդ որում՝ զբոսաշրջիկներն ամենեւին չեն մտահոգվում զգուշավորության մասին եւ շարունակում են տեղի ունեցողը նկարահանել գիշատչից ընդամենը 2 մետր հեռավորությամբ:
Ավելի վաղ Ավստրալիայում նկարահանել էին կնոջը ջրի տակ տանելու շնաձկան փորձը: Տուժողը նավակից փորձում էր կերակրել ժանգագույն դայակ-շնաձկների տեսակի ներկայացուցիչներին, սակայն կենդանին ուտելիքը ճանկել էր մատների հետ միասին եւ կնոջը ջուրը գցել:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



