Խոշոր հրդեհ Թբիլիսիում. 5 ընտանիք առանց տանիքի է մնացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով միանգամից 5 ընտանիք առանց տանիքի է մնացել: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Հրդեհը տեղի է ունեցել այսօր Չուգուրեթի շրջանի Միխայիլ Բուխաիձեի փողոցում: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ կրակի դեմ պայքարել է հրշեջ 10 հաշվարկ:
Հրդեհի հետեւանքով ոչ մի մարդ չի տուժել: Դրա հետ մեկտեղ, Ծառայության տվյալներով, կրակը ոչնչացրել է 250 քառ.մետր բնակելի մակերես: Ներկայումս կրակը տեղայնացվել է:
Նախնական վարկածի համաձայն՝ բռնկման պատճառը կարճ միացումն է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



