Սումգայիթում ավտոտեխսպասարկման կետի մոտ պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում ավտոտեխսպասարկման կետի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 4 քաղաքացիները մահացել են հիվանդանոցում, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Սումգայիթ քաղաքում, պայթյունը որոտացել է ավտոտեխսպասարկման կետի՝ մեքենաների կայանման համար նախատեսված հատվածում։
4 հոգի ստացել էին մարմնական լուրջ վնասվածքներ, նրանց տեղափոխել էին հիվանդանոց։ Աղբյուրը նշում է, որ չնայած բժիշկների կողմից գործադրված ջանքերին՝ վիրավորների կյանքը փրկել չի հաջողվել։ Մահացածներից երեքը տեխսպասարկման կետի աշխատողներ են, մեկը՝ մեքենայի վարորդ։
Նշվում է, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
3
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



