Մոսկվայում երեք աղջիկներ սպանել են իրենց հորը ՝ «երկար տարիների հոգեկան տառապանքների պատճառով»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի հյուսիս-արևելքում երեք աղջիկներ սպանել են իրենց հորը՝ նրա դեմ ունեցած անձնական հակակրանքի պատճառով, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Նշվում է, որ մահացածի դուստրերը 17, 18 և 19 տարեկան են։
Հուլիսի 27-ին 57-ամյա սպանված տղամարդու դին հայտնաբերվել է Մոսկվայի Ալտուֆյեվսկի պողոտայի նրանց տանը․ մարմնի վրա առկա են եղել կտրող-ծակող գործիքի բազմաթիվ հետքեր։
Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվել են մահացածի երեք աղջիկները, որոնք խոստովանել են իրենց մեղքն ու նշել, որ նման քայլի դրդապատճառ է հանդիսացել հոր հանդեպ նրանց ունեցած անձնական հակակրանքը, որը հետևանք է նրանց «երկար տարիների հոգեկան տառապանքների»։
Նշվում է, որ աղջիկներին արդեն մեղադրանք է առաջադրվել․ ենթադրվում է, որ որպես նախնական խափանման միջոց կընտրվի կալանքը։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
3
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



