ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 29-ին, ժամը 19:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 59-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդը՝ Մ. Գ.) և «Chevrolet Niva» մակնիշերի (վարորդը՝ Շ. Ծ.) ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա. Մ.-ն (ծնվ. 1963թ․) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



