Թուրքիայի հարավ-արևելքում խոշոր հրդեհը ոչնչացրել է 1274 հա տարածք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարավ-արևելյան Մարդին նահանգում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Նշվում է, որ հրդեհը տարածվել է նահանգի միանգամից երեք շրջանների՝ Նուսայբինի, Օմերլիի և Արթուքլուի շրջանում։ Կրակը տարածվել է 1274 հեկտար տարածքի վրա՝ ոչնչացնելով բազմաթիվ անտառային ծառեր ու կենդանիներ և տասնյակ գյուղական տներ։
Տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Աղբյուրը նշում է, որ հրդեհը անտառում բռնկվել է թուրքական ԶՈւ-ի՝ այստեղ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողության ավարտից հետո։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



