Սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ-ի ամենախոշոր հենակետը Դերաայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի կառավարական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Շաջրա բնակավայրում, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին ամենախոշոր հենակետերից մեկն է Դերաա նահանգում: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է սիրիացի հրամանատարներից մեկը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակը գրոհել է բնակավայրը երկու կողմից՝ հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից:
«Սակրավորները սկսել են ազատագրված տարածքի զննումն ու ականազերծումը», - նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ռուս զինվորականները հայտնել ենԴերաա նահանգի Բոսրա էշ-Շամ քաղաքի գրոհայինների կայացրած որոշման մասին, որոնք ցանկանում են ընդգրկվել սիրիական կառավարական բանակի կազմում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



