Ղրիմի ափերի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ են նկատել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135V հետախուզական ինքնաթիռը նկատել են Ղրիմում՝ Սև ծովի ափի երկայնքով թռչելու ժամանակ: Ինքնաթիռի երթուղին հրապարակվել է Twitter-ի՝ Aircraft Spots էջում:
Ինչպես նշում է РИА Новости-ն, ռադիոէլեկտրոնային հետախուզության համար նախատեսված ինքնաթիռը թռչել է Կրասնոդարի երկրամասի ափի և Ղրիմի հարավային սահմանների երկայնքով, մի քանի անգամ անցել թերակղզու արևմտյան սահմաններով, այնուհետև վերադարձել Կրետեում տեղակայված բազա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հուլիսին Սև ծովի վերևում բրիտանական օդանավ են նկատել. այն առնվազն երկու անգամ թռչել է Ղրիմի վրայով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



