Ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել. Հարեւանուհին խոստովանել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 29-ին, գիշերվա մեկին, ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ ստացվեց: Մյասնիկյան գյուղի 43-ամյա բնակչուհին հաղորդում էր, որ իր բացակայության ժամանակ բաց դռնով մտել են իր տուն և գողացել դրամապանակը:
Ոստիկանությունից հայտնում են, որ տանտիրուհին բացակայել էր նախորդ երեկոյան ժամը 11-ից, իսկ դրամապանակում կային գումար, տարբեր քարտեր և համացանցի սարք: Վնասը մոտ 120 հազար դրամի էր:
Բաղրամյանի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 30-ին բաժին հրավիրեցին տուժածի հարևանուհուն՝ 37-ամյա Արաքսի Գ.-ին: Նա խոստովանեց և ստորագրությամբ բաց թողնվեց:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է քննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



