Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չարաբաստիկ թվեր. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1996–ը կրկին գլուխ է բարձրացրել, դարձել մոդայիկ, հիշատակվող, բարձրաձայնվող և, ամենակարևորը, բացահայտում պահանջող: Կարծում ենք` պարզ է, թե որ 96–ի մասին է խոսքը` նախագահական կեղծված ընտրություններ, դրանց հաջորդած զարգացումներ, Ազգային ժողով ցուցարարների ներխուժում, արտակարգ դրություն: Այս բոլորն իսկապես էլ եղել է, իսկապես էլ արժի, որ 1996–ը նույնպես բացահայտվի, նույնպես պատժվեն մեղավորները: Սակայն եղել է նաև 1999–ը, 2004–ի ապրիլը, 2008–ի մարտի 1–ը, եղել է գույք պարտքի դիմացը, եղել է Հյուսիսային պողոտայի բնակարանային սպանդը, եղել է նաև «Գազպրոմին» հանձնված Հայաստանի 20 տոկոս բաժնեմասը` հանկարծակի հայտնված պետական պարտքի դիմաց: Ընդհանրապես, Հայաստանի անկախացումից ի վեր հազար ու մի բան է եղել` արյունոտ, ողբերգական, կասկածելի, խնդրահարույց: Կբացահայտվե՞ն թվարկված ու շատ ավելի, շատ էլ չթվարկված դեպքերը, իրադարձությունները, հանցագործությունները, դժվար է ասել, սակայն մի բան հստակ է, որևէ մի եղելություն չի կարող արդարացում կամ ինդուլգենցիա դառնալ մյուսի համար:

Այսօր, Քոչարյանի կալանավորումից հետո, շատ շատերը գրեթե հիստերիկ կերպով պահանջում են բացահայտել 1996–ը, սակայն` միայն 96–ը, ո՛չ նախորդող թվերը, ո՛չ հաջորդող, այլ միայն 96–ը: Ազնի՞վ է դա արդյոք` պատասխանը կարծես թե պարզ է: Մյուս կողմից` արդյո՞ք ազնիվ է հավասարեցնել 1996–ն ու 2008–ը, չէ՞ որ մարդը գերագույն արժեք է, պետությունը՝ մարդու և քաղաքացու կյանքի ու իրավունքների առաջնային ու գլխավոր երաշխավորը, իսկ 96–ին մարդ չի սպանվել, սա որևէ բան նշանակո՞ւմ է, թե՞ ոչ: Բայց սա էլ մի կողմ, 1996–ի բացահայտում պահանջողները գուցե մեկնաբանեին, թե ինչո՞ւ դա չէին պահանջում ավելի քան 20 տարի, ինչո՞ւ հանկարծ հիշեցին 1996–ը, ինչո՞ւ 1998–ին, երբ իշխանությունից հեռացավ նրանց կողմից գլխավոր մեղավոր համարվող Տեր–Պետրոսյանը, նման պահանջներ չհնչեցին և ի՞նչն է այսօր փոխվել, ի՞նչ է ավելացել: Իսկ գուցե մտայնությո՞ւնը, ընդհանրապես, բոլորովին այլ հարթության մեջ: Գուցե 96–ի բացահայտում պահանջողները թաքուն երազանքնե՞ր են փայփայում չեզոքացնել 96–ը 2008–ով: Կամ գուցե պարզապես հակաքարոզչության առիթ է: Նշված տարբերակներից որի հետ գործ ունենք, դժվար է ասել, սակայն մի բան պարզ է, հանցանքը հանցագործությամբ չի չեզոքանում, ուստի, հարկ է ազնիվ լինել, շատ ազնիվ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչպիսին կլինի սեպտեմբերը ՀայաստանումԻնչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ