«Պարո՛ն Թրամփ, Իրանը Հյուսիսային Կորեան չէ և երբևէ չի ընդունի հանդիպելու առաջարկը»․ իրանցի պաշտոնյա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական Հանրապետության հեղափոխական պահակազորի ղեկավար, գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին երբեք չի հանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, գրում է gazeta.ru-ն։
«Պարո՛ն Թրամփ, Իրանը Հյուսիսային Կորեան չէ և երբևէ չի ընդունի հանդիպելու առաջարկը»,- ասել է Ջաֆարին։
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Իրանի իշխանությունների հետ, եթե դրա ցանկությունը լինի։
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին էլ իր հերթին նշել էր, որ Իրանը կընդունի այդ առաջարկը միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն վերադառնալ միջուկային համաձայնագիր, որը լքել է ամիսներ առաջ։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
3
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



