ՀՀ ԶՈւ վերակարգի մեջ գտնվող զինծառայողներն այլևս չեն օգտվի անվճար սննդից, որովհետև նրանք սննդային հավելավճար են ստանում. Արծրուն Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է.
Օգոստոսի 1-ից ՀՀ զինված ուժերում վերակարգի մեջ գտնվող զինծառայողներն այլևս չեն կարող օգտվել անվճար սննդից: Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ միայն մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները կարող են օգտվել հասանելիք սննդից, իսկ զորամասի ներքին վերակարգը ճաշարանում այլևս չի կարող սնվել:
«Վերակարգի մեջ գտնվող անձնակազմը 24 ժամվա ընթացքում չի օգտվի վերակարգի համար մինչ այդ տրամադրված`սնվելու իրավունքից, քանի որ օրենքով այդ զինծառայողները սննդային հավելավճար են ստանում»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ նախկինում այդ զինծառայողներին սննդով ապահովելը եղել է զորամասերի ներքին որոշումը:
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



