Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աբովյան քաղաքում Opel-ով վրաերթի են ենթարկել հետիոտնին, վերջինը հիվանդանոցում մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր, օգոստոսի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 QS 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպության հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին։ 

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, այնուհետև ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը բաժնի պետ Արմեն Խաչատրյանի, բաժնի պետի տեղակալ Դավիթ Թովմասյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Սոս Սեդրակյանի, էդգար Բալոյանի և ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր է ժանանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը։ 

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով, մահացել է։ 

Փաստի առթիվ ավագ քննիչ Տ․ Բաղյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.Օրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը պարզելու և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:







Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ