Բիթքոինն աննշան թանկացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բիթքոինի (bitcoin) արժեքը հինգշաբթի աննշան աճում է՝ Thomson Reuters ֆինանսական հարթակում կրիպտոարժույթների սակարկությունների տվյալների գործարկման մասին տեղեկությունների ֆոնին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 1,71 տոկոսով՝ հասնելով մինչեւ 7,692 հազար դոլարի: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի արժեքն աճել է 1,22 տոկոսով՝ մինչեւ 7,662 հազար դոլար:
Մյուս կրիպտոարժույթները եւս թանկանում են. Ethereum-ը թանկացել է 0,44 տոկոսով՝ մինչեւ 422,02 դոլար, XPR-ն՝ 2,8 տոկոսով՝ մինչեւ 0,443 դոլար, Bitcoin Cash-ը՝ 1,14 տոկոսով՝ մինչեւ 764,11 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 269,03 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի գրեթե 48,17 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին: