Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գազարը առավելապես... գազարագույն չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

 

Սովորական գազարի գույնը հենց... գազարագույնն է (կամ, կարելի է ասել, նարնջագույնը): Անունն էլ է այդ մասին ասում:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է, որ գազարագույն գազար մարդկությունը սկսել է օգտագործել միայն վերջերս:

Գազարը (լատիներեն՝ Daucus) նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա կամ բազմամյա, բույսերի ցեղ է։ Հայտնի է նրա մոտ 60, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ ։ Արմատապտուղը մսալի է, գլանաձև, իլիկաձև՝ բութ կամ սուր ծայրով, ու ամենահետաքրքիրը՝ կարմիր, սպիտակ, դեղին, երբեմն՝ մուգ կապտավուն գույնով։

Այս արմատապտուղը ավելի քան 5000 տարվա պատմություն ունի: Մարդու կողմից գազար օգտագործելու առաջին տվյալները վերաբերում են մեր թվարկությունից առաջ 3000–ականներին: Հայտնի է, որ առաջինը գազար օգտագործել են Աֆղանստանում: Այն ժամանակ գազարը ներսից դեղին էր, դրսից՝ կարմրավուն: Հին հույները և հռոմեացիները ևս գազար օգտագործել են, բայց հիմնականում բուժական նպատակով, համարվում էր, որ գազարը ուժեղացնում է տղամարդու սեռական պոտենցիան:

Գազարը Եվրոպա է բերվել 10–ից 13–րդ դարերում: Անդալուսացի բժիշկ  Իբն–ալ– Ավամը նկարագրել է գազարը որպես կարմիր և դեղին արմատապտուղ: Բյուզանդացի բժիշկ Սիմեոն Սիտը ևս նկարագրում է այդ գույներով: 17–րդ դարում Հոլանդիան դարձել էր գազարի ամենամեծ արտահանողը Եվրոպայում: Այդ ժամանակ էլ հենց հոլանդացի սելեկցիոներների կողմից ստեղծվեց նարնջագույն (իմա՝ գազարագույն) գազար՝ ի պատիվ հոլանդական Օրանժ արքայական դինաստիայի: Ներկայիս մշակովի գազարի բոլոր տեսակները կապ ունեն Հոլանդիայում ստեղծված գազարի չորս տեսակների հետ՝ «վաղ կիսաերկար», «ուշ կիսաերկար», «սկարլետ» և «երկար օրանժ»:

Ներկայումս խանութներում արդեն կարելի է հանդիպել նաև այլ գույների գազարներ՝ սպիտակ, դեղին, մուգ կարմիր, թանաքագույն և այլն: 1997 թվականին Իսլանդիայում հաջողվել է աճեցնել գազար շոկոլադի համով, նպատակն այն է, որ երեխաները գազար հաճույքով ուտեն:

Մշակովի գազարը մտնում է տնտեսապես ձեռնտու մշակաբույսերի տասնյակի մեջ: Մեկ տարում աշխարհում մոտավորապես արտադրվում է մոտ 36 միլիոն տոննա գազար: Այդ ամենի միայն կեսը արտադրվում է Չինաստանում, մնացածը՝ այլ երկրներում՝ Ուզբեկստան, Ռուսաստան, ԱՄՆ և այլն: Գազարի արտադրության ավելացումը աշխարհում իրականանում է ոչ թե բերքատվության աճով, այլ մշակելի տարածքների ավելացման հաշվին: Գազարը առանց այդ էլ բերքատու կուլտուրա է, նրա բերքատվությունը մեկ հեկտարից կազմում է 20–ից 80 տոննա:

Եթե հաջողվում է ստանալ գազար շոկոլադի համով և տարբեր գույների, նշանակում է կարելի է զարգացնել այդ ճյուղը: Օրինակի համար, եթե սելեկցիոներները ստանան ծիրանագույն գազար՝ ծիրանի համով, նշանակում է էլ պետք չի լինի ծիրանենի աճեցնել: Անհրաժեշտություն չի ծագի, որ պետությունը ֆերմերներին վճարի ձմռանը ծառերի ցրտահարության, գարնանը կիսահասած բերքի կարկտահարության և այլ բնական աղետների համար: Իսկ խանութում կարելի է մրգերի փոխարեն միայն գազար գնել՝ համապատասխան մրգի համով և գույնով:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ