Արարատի մարզի Արարատ գյուղում՝ ավտոտնակում, հրդեհի պատճառով մեքենան ամբողջությամբ այրվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 2-ին, ժամը 15:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Խոսրով Աղայի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում. ներսում ավտոմեքենա կա: Անհրաժաշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թ. Ս.-ին պատկանող թիվ 15 տանը հարակից ավտոտնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 17:25-ին: Այրվել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ, 1 բազմոց, 2 հեծանիվ, մոտ 20 անվադող և տնտեսական իրեր:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



