ԱՄՆ-ում աղբատար մեքենայի ակը պոկվել ու սպանել է հակառակ ուղղությամբ երթևեկող ավտոմեքենայի վարորդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում աղբատար մեքենայի ակը պոկվել ու մխրճվել է հակառակ ուղղությամբ երթևեկող մի այլ ավտոմեքենայի մեջ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը մահացել է: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ օգոստոսի մեկին Ռոբերտ Մարտինեսը երթևեկում էր Բրուքլինի մայրուղիով, և հակառակ ուղղությամբ երթևեկող աղբատար մեքենայի ակը պոկվել ու մխրճվել է Մարտինեսի ավտոմեքենայի մեջ: Արդյունքում Մարտինեսի ավտոմեքենան բախվել է ճանապարհը բաժանող ցանկապատին:
Նշվում է, որ 64-ամյա Մարտինեսին հայտնաբերել են անգիտակից վիճակում ու հիվանդանոց տեղափոխել գլխի վնասվածքով, որտեղ նա ավելի ուշ մահացել է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



