Կառավարությունը կհոգա Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից զոհերի հուղարկավորության և տուժածների բուժման ծախսերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ կառավարությունը կհոգա Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով առաջացած ծախսերը` կապված հուղարկավորությունների և տուժածների բուժումների հետ: Այս մասին նոյեմբերի 5-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «ՀՀ Նախագահի հետ քննարկել ենք ու որոշում ենք կայացրել, որ թե բուժման և թե հուղարկավորության բոլոր ծախսերը կառավարությունը կվերցնի իր վրա»,- ասաց վարչապետը:
Նա կառավարության անդամներին հիշեցրեց, որ ՀՀ առողջապահության ու տրանսպորտի և կապի նախարարների գլխավորությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՌԴ Տուլայի մարզ, ովքեր անմիջական աջակցություն են տրամադրում Ռուսաստանում բուժում ստացողներին: Կառավարության անդամները նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին վթարի հետևանքով մահացած մարդկանց հիշատակը:
Նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որժամը 03.08-ինՄ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայիտարածաշրջանի Ուզլովսկի շրջանիԻլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևաներթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտայինընկերությանը պատկանող «Higer»մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևսչբացահայտվածհանգամանքներում դուրս է եկել երթևեկելÕ « մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել է ևս 43-ը:



