Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գագիկ Ծառուկյանը Գևորգ Պետրոսյանի հանդեպ շարունակում է գործընկերային նորմալ վերաբերմունք ունենալ․ Իվետա Տոնոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Slaq.am-ը գրում է.

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի Երեւանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը: Այս հայտարարությանը բացասական էր արձագանքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ։

Թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ։

-Տիկին Տոնոյան ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը վերաբերվում Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը:

-Կարծում եմ բոլորի համար էլ պարզ է, որ Գևորգ Պետրոսյանի նախօրեին հնչեցրած գնահատականներն անսպասելի էին մեզ համար: Իհարկե Գևորգ Պետրոսյանը երեկվանից մի քանի անգամ շեշտել է, որ իր հայտարարությունը ոչ թե Գագիկ Ծառուկյանի, այլ ԲՀԿ քաղաքական թիմի և քաղխորհրդի որոշման դեմ է, սակայն կարծում եմ, որ եթե մեր գործընկերը ներկա լիներ քաղխորհրդի նիստին՝ հնարավորություն կունենար իր կարծիքը բարձրաձայն, բոլորի ներկայությամբ արտահայտելու և իր քվեարկությամբ թեկնածության հետ կապված դիրքորոշումը հայտնելու, այլ ոչ թե լրատվամիջոցների միջոցով տեղեկացնելու իր վերաբերմունքի մասին: ԲՀԿ- ում երբեք ներկուսակցական ժողովրդավարության պակաս չի եղել և յուրաքանչյուր ոք բացարձակ ազատ է իր տեսակետն ու դիրքորոշումները հայտնելու, դրանք հիմնավորելու և անհրաժեշտության դեպքում արձագանքներ լսելու հարցում: Գագիկ Ծառուկյանն անձամբ ինքն է մշտապես բոլորին հորդորում ցանկացած հարցում թիմի ներկայությամբ ներկայացնել սեփական դիրքորոշումները, հիմնավորել դրանք հենց թիմի առջև, և Գևորգ Պետրոսյանի քաղխորհրդի նիստից հետո հնչեցրած գնահատականները հենց այս համատեքստում են տարակուսելի: Գագիկ Ծառուկյանն անկախ ամեն ինչից հարուստ կենսափորձ ունեցող քաղաքական գործիչ է և Գևորգ Պետրոսյանի հանդեպ շարունակում է մարդկային, գործընկերային նորմալ վերաբերմունք ունենալ, սակայն այստեղ արդեն ամբողջ քաղաքական թիմի մոտ է հարց առաջանում՝ Գևորգ Պետրոսյանի հետ համատեղ աշխատանքի հնարավորության վերաբերյալ: Եթե մեր քաղաքական թիմի անդամի համար անընդունելի է մի ամբողջ քաղխորհրդի ընդունած որոշում՝ ապա կարծում եմ թիմն իրավունք ունի արդարացիորեն բարձրացնել համատեղ հետագա աշխատանքի հնարավորության վերաբերյալ հարցը: Լավ կլինի, որ մեր գործընկերն անձամբ պատասխանի, թե որքանով է հնարավոր համարում շարունակել աշխատանքը մի թիմում, որի կայացրած որոշման վերաբերյալ նման անհանդուրժողական վերաբերմունք է հայտնել:

 

Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչպիսին կլինի սեպտեմբերը ՀայաստանումԻնչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջ