Գերմանիայում ձերբակալված իսլամիստը ցանկանում էր ահաբեկչություն իրականացնել որևէ մարդաշատ վայրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում երկու ամիս առաջ ձերբակալված թունիսցին ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել պայթուցիկ սարքի միջոցով։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության գլխավոր դատախազությունից:
Հետաքննության վարկածով՝ ենթադրյալ իսլամիստը սկսել է կազմել Գերմանիայում տարածքում ահաբեկչության ծրագիրը 2018-ի գարնանից: «Նա ցանկանում էր գործի դնել թունավոր նյութով` ռիցինով, լցված պայթուցիկ սարքը որևէ փակ մարդաշատ վայրում: Դեռևս հայտնի չէ, թե նա հասցրել էր ընտրել կոնկրետ նշանակետ (հարձակման համար)»,-ասված է հաղորդագրության մեջ: Դատախազությունը չի մանրամասնել, թե որն է «Փակ մարդաշատ վայրը»: Այս գործով ևս երկու կասկածյալ ձերբակալվել է Թունիսում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



