Էջմիածնում բռնկված հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել հրշեջ- փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 3-ին, ժամը 16:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Փրկարարները թիվ 14 բնակարանից տարհանել են Ա. (ծնված 2005 թ.) և Ա. Ա.-երին (ծնված 2004 թ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:35-ին, մարվել՝ 17:50-ին:
Այրվել են թիվ 13 բնակարանն ամբողջությամբ՝ գույքով (մոտ 40 քմ) և թիվ 14 բնակարանի պատշգամբը՝ մասամբ (մոտ 5 քմ):
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



