Կարկուտ Շիրակի մարզում. հակակարկտային կայանքներից կատարվել է 12 հազար 336 կրակոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի տարածքում տեղացել է կարկուտ (պաշտպանվող տարածք):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից, օգոստոսի 3-ին, ժամը 16:59-ից մինչև 18:56-ը ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշեն, Փանիկ, Բասեն, Գեղանիստ, Հայկավան, Մեղրաշատ, Ողջի, Ոսկեհասկ, Կապս, Վահրամաբերդ, Քեթի, Հացիկ, Մայիսյան, Ղարիբջանյան համայնքների տարածքներում տեղակայված թվով 37 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ և երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկական ամպ: Կատարվել է 12336 կրակոց:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



