ՃՏՊ ԱՄՆ դեսպանատան մոտ. կա զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 3-ին, ժամը 23:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը։
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրի եզրաքարերին և կողաշրջվել:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմքենային, ով «Աստղիկ» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



