Բրյուսելի օդանավակայանում ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել մեկ շարժիչով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելի միջազգային օդանավակայանում Brussels Airlines ավիաընկերության A 319 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մեկ աշխատող շարժիչով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանից թռիչք կատարելիս ինքնաթիռի շարժիչներից մեկի վրա թռչուն է ընկել, ինչի հետևանքով այն դադարել է աշխատել:
Իսպանական Լաս-Պալմաս-դե-Գրան-Կանարիա քաղաք ուղևորվող ինքնաթիռի նավապետը խուճապ չստեղծելու համար նախազգուշացրել է ինքնաթիռում գտնվող 150 ուղևորներին, որ տեխնիկական խնդրի պատճառով նա ստիպված է ինքնաթիռը շրջել և վայրէջք կատարել:
Վթարային վայրէջքի ժամանակ ոչ մեկը չի տուժել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



