Բրազիլիայում կոռուպցիայի համար ազատազրկված նախկին նախագահին առաջադրել են նախագահի պաշտոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայում Աշխատավորների կուսակցությունն առաջադրել է ապրիլի 7-ից կոռուպցիայի համար ազատազրկման դատապարտված երկրի նախկին նախագահ Լուլա դա Սիլվայի թեկնածությունը նախագահի պաշտոնին: Այդ մասին հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով կուսակցությանը:
«Աշխատավորների կուսակցությունը միավորվել է նախագահի պաշտոնին Լուլա դա Սիլվայի թեկնածությունն առաջադրելու համար»,- գրել է կուսակցությունը:
Նրանք հայտնել են, որ օգոստոսի 15-ին պատրաստվում են գրանցել դա Սիլվայի թեկնածությունը Բրազիլիայի բարձրագույն ընտրական դատարանում:
Բրազիլիայի իշխանությունները հետաքննություն են սկսել նախկին նախագահի նկատմամբ դեռ 2013 թվականի մարտին: Դա Սիլվան նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-ից 2011 թվականներին:
Բրազիլիայում նախագահի ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 7-ին:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



