Մարդիկ չեն կարողանա անջատել ռոբոտին, որը կհայցի նրանց ողորմածությունը․ սոցիոլոգներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանացի սոցիոլոգները Դույսբուրգ Էսենի համալսարանից մեքենաների մարդայնացման եւ դրանց նկատմամբ էմպատիայի ու հույզերի դրսեւորումների հետազոտություն են անցկացրել։ Պարզվում է, որ մարդիկ բավականին արագ են կապվում ռոբոտների հետ, մարդայնացնում են նրանց եւ չեն կարողանում անջատել, քանի որ ռոբոտն է խնդրում դա չանել, փոխանցում է HighTech-ը։
Հետազոտության շրջանակներում 89 հոգուց բաղկացած խումբը հաղորդակցվել է մարդանման Nao ռոբոտի հետ։ Նրանք պատասխանել են սովորական հարցերի՝ պաստա են սիրո՞ւմ, թե՞ պիցցա, ինչո՞վ են զբաղվում երեկոյան, սակայն հետազոտության գլխավոր նպատակն էր հասկանալ՝ կկարողանա՞ն մարդիկ անջատել ռոբոտին, որը կբղավի․ «Ո՛չ, խնդրում եմ, մի՛ անջատեք ինձ»։
Ռոբոտի չանջատելու խնդրանքը լսած 43 հարցվողներից 13-ը հրաժարվել է անջատել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



