Լարսում կրկին խնդիրներ կան՝ թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական. փոխնախարարը հորդորում է խուսափել այդ ճանապարհով ՀՀ ժամանելուց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Լարսում կրկին խնդիրներ կան՝ թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: Այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը:
Նա նշել է, որ ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ՝ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար, այժմ աշխատանքներ են տանում խնդիրն արագ կարգավորելու: «Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում»,-գրել է փոխնախարարը:
Վերջինս նաև խնդրել է խուսափել այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեն հերթի մեջ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



