Այնթապում գտնվող գիշերային ակումբի մոտ դանակահարության հետևանքով 28-ամյա երիտասարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի մոտ օգոստոսի 6-ին ժամը` 05:30-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերային ակումբի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է 1990 թ. ծնված Արթուր Սահակյանին, ինչի հետևանքով 28-ամյա երիտասարդը մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



