Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այն, ինչ կատարվում է Վերին Լարսում, չունի քաղաքական ենթատեքստ. տրանսպորտի փոխնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Ինչպես և մեկ ամիս առաջ, Վերին Լարսում բեռնատար ու մարդատար մեքենաների այժմյան կուտակումները չունեն քաղաքական ենթատեքստ և պայմանավորված են զբոսաշրջային սեզոնով: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը: 

«Վստահեցնում եմ, որ թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմի դեպքում չկա որևէ խնդիր, քանի որ մենք մեր միջոցներով ևս փորձել ենք հասկանալ՝ արդյո՞ք կարող է լինել նման բանի հավանականություն, և կարելի է ասել, որ դա բացառվում է »,-ասաց փոխնախարարը: 

Նա կրկնեց, որ այս անգամ ևս Վերին Լարսում մեքենաների կուտակումները պայմանավորված են տուրիստական սեզոնի հետ. հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ՝ հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում է Բաթում հանգստանալու:

 

 

 

Հիշեցնենք, որ նախարարությունից հաղորդել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նախարար Աշոտ Հակոբյանն այսօր մեկնել է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

 
Նշենք, որ երեկվա դրությամբ փոխնախարարն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ Լարսի անցակետում կա որոշակի փոփոխություն՝ «դեպի դրականը»: Այսինքն՝ ռուսական հատվածում հերթը նվազել էր՝ բեռնատարների մասով կազմելով 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ, իսկ ավելի վաղ ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ էր (որից 5 կմ՝ բեռնատար), իսկ վրացական մասից՝ մոտ 200 բեռնատար:

ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուկչյանը նշեց, որ Լարսին այլընտրանքների մասով ներկա պահին ունեն մի քանի ծրագրեր, բայց դրանք հիմա չի մեկնաբանում, քանի որ կախված չեն միայն հայկական կողմից, այլ՝ միջազգային գործընկերներից:

«Որոշակի պայմանավորվածություններ կան: Չնայած վարչապետը լրագրողների հետ իր հարցազրույցում նշեց Հարավային Օսիայով այլընտրանքային ճանապարհը, բայց դա վերաբերում է միայն բեռնատարներին, իսկ մարդատարների մասով էլի խնդիր կունենանք: Բայց, մյուս կողմից, բեռնատարների թողունակությունն ավելի երկար է տևում և փաստաթղթաշրջանառությունը, պրոցեդուրան ավելի երկար է տևում, բայց դրանից տուժում է մարդատարը: Բայց, ամեն դեպքում, համեմատաբար էապես կփոխվի»,-ասաց տրանսպորտի փոխնախարարը:

«Վերջապես ե՞րբ դա պետք է լինի, ի վերջո, նախկին իշխանությունները ևս խոսում էին Լարսին այլընտրանքի մասին»: Այս հարցին ի պատասխան՝ նախարարության պաշտոնյան ասաց, որ ժամկետ չի կարող նշել, սակայն կարող է ասել, որ խնդիրն ակտիվ քննարկվում է, և այն օրակարգային է: 

«Մենք հիմա դիտարկում ենք բեռնափոխադրողների այլ ճանապարհ , որից մասին ևս զերծ կմնամ փակագծեր բացելուց, բայց շուտով կլինի որոշակի հրապարակայնություն»,-ասաց փոխնախարարը: Խոսքը ոչ միայն ցամաքային, այլև ծովային ճանապարհի մասին է:

 

 

 

 

Մեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա Սողոմոնյան