Շիրակի մարզում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 6-ին՝ ժամը 15:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմին հարակից օժանդակ փայտե շինությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 18:25-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 3 քմ, օժանդակ շինությունը՝ 30 քմ և 200 հակ անասնակեր։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



