Իսպանիայում շոգ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայում շոգ եղանակի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալների համաձայն հասել է վեցի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իսպանիայի Քաղաքացիական գվարդիային:
Նշվում է, որ մահացածների թվում է 40-ամյա գերմանացի զբոսաշրջիկը, որի դին հայտնաբերել են Կասերես նահանգի Կանիավերալ մունիցիպալիտետում: Տղամարդու մահվան պաշտոնական պատճառը կհայտարարվի դիահերձումից հետո:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսպանիայում մահացել է40 աստիճան օդի ջերմաստիճանի պայմաններում ասֆալտ փռող բանվորը: Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի հարավ-արևելքում՝ Մուրսիա քաղաքում:
Օդերևութաբանների հաղորդմամբ՝ այսպես կոչված «շոգի ալիքը» Պիրենեյան թերակղզի է եկել Աֆրիկայից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



