ՃՈ-ն միջոցներ է ձեռնարկում Զաքյան-Խորենացի խաչմերուկի վթարված լուսացույցը վերականգնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 6-ին ՃՈ հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան-Խորենացի խաչմերուկի լուսացույցը, ամրացման սյան հետ միասին, ընկած է երթևեկելի մասի վրա: Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` վթարված լուսացույցը տեղափոխելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ճանապարհային ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ սեղմ ժամկետում վթարված լուսացույցը վերականգնելու համար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



