Հայ-թուրքական սահմանը հատելիս ձերբակալվել է Բանգլադեշի քաղաքացի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու:
Ինչպես տեղեկացրին ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից, նախնական ստուգման արդյունքով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է:

Նա սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ ուժերին: Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



