Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել է Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը:
Պատգամավորները հաշվի են առել Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները: Ստորագրահավաքին միացել է 46 պատգամավոր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



