Գյումրիում գազի 3 կիլոգրամանոց բալոնից արտահոսք է եղել, բռնկվել է հրդեհ. ԱԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 7-ին, ժամը 11:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 141 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքի տանիքում՝ 3 կգ բալոնից, տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:33-ին, մարվել՝ 11:34-ին: Այրվել է բալոնից արտահոսած գազը:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



