Իրաքում մահապատժի են դատապարտվել ԻՊ–ի 5 ահաբեկիչներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքում մահապատժի են դատապարտվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 անդամներ, այս մասին տեղեկացնում է Al-Sumaria գործակալությունը՝ հղում անելով երկրի Գերագույն դատական խորհրդի ներկայացուցիչ Աբդել Սադդար Բիլքաթարայի հայտարարությանը։
«Կենտրոնական դատարանը քննել է 5 մեղադրյալների գործը, որոնք մեղադրվում են ԻՊ անդամ լինելու ու խմբավորման տարբեր ենթախմբերում աշխատանք ծավալելու համար», - ասել է պաշտոնյան։
Հայտնի է, որ մահվան դատապարտված 5 ԻՊ գրոհայինները գործել են հիմնականում Նայնավե և Անբարե նահանգներում։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանն Իրաքում կախաղան էր բարձրացվել 42 մարդ, որոնք մեղադրվում էին ահաբեկչության հետ կապ ունենալու համար։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



